Documents
Decrees of the President of RA

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրել.
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝
Ռուբեն Արտուշի ԲԱԲԱՅԱՆԻՆ թատերական ռեժիսոր
Մովսես Խորենացու մեդալով՝
Էլֆիկ Նշանի ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ դերասան, դրամատուրգ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 19
Երևան
ՆՀ-280-Ա