ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մի խումբ ծառայողների պարգևատրել.

Մարտական ծառայության մեդալով՝

Տիգրան Վոլոդյայի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի (N զորամաս) հրամանատար, գնդապետ

Սամվել Սմբատի ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի N զորամասի հատուկ պարետատան 1-ին դասակի հրամանատարի տեղակալ-1-ին ջոկի հրամանատար, ավագ ենթասպա

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Էդգար Խաչատուրի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Եփրեմ Ռուբիկի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության մայոր

Լևոն Սամվելի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղա-կալ, ոստիկանության մայոր

Արմեն Ռաֆիկի ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր

Լուսինե Հովհաննեսի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ պարեկային գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ, ոստիկանության ավագ սերժանտ

Երախտագիտության մեդալով՝

Արմեն Սերգեի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ
Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024թ. սեպտեմբերի 17
Երևան
ՆՀ-273-Ա



← Back to list