ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել «Հասա-րակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով.

Արթուր Միխաելի ԵԳԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արթուր Լևոնի ԼՈԲՅԱՆԻՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետ, ոստիկանության մայոր

Արմեն Արտաշեսի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վար-չության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Նվարդ Սաշայի ԼԵՎՈՆՅԱՆԻՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի 1-ին վաշտի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ

Նարե Միսակի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումար-տակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ, ոստիկանության սերժանտ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024թ. մայիսի 20
Երևան
ՆՀ-150-Ա



← Back to list