Decrees of the President of RA
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել.
Անանիա Շիրակացու մեդալով`
Էմիլ Էդուարդի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «Գետափի գինու գործարան» ՍՊԸ-ի գլխավոր գինեգործ
Անդրանիկ Արմենի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղական համայնքի ղեկավար
Մովսես Խորենացու մեդալով`
Անուշ Երվանդի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ
Մելանյա Արտուշի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի
Սրբուհի Հրանտի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի դպրոցի տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան