ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Հրաչյա Արշակի ՓՈԼԱԴՅԱՆԻՆ Եգիպտոսի Արաբական Հանրապետությու-նում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Վիկտոր Լևոնի ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հովհաննես Նվերի ՎԻՐԱԲՅԱՆԻՆ Արգենտինայի Հանրապետությունում Հա-յաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Սահակ Սևադայի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Նելլի Արկադիի ՍԱՐՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023թ. սեպտեմբերի 29
Երևան
ՆՀ-314-Ա



← Back to list