Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՄԼԵՏ ՆՈՐԻԿԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Նորիկի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023թ. հուլիսի 6
Երևան
ՆՀ-221-Ա