Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ավիացիայի բնագավառում երկարամյա և անբասիր աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.
Ալեքսանդր Միսակի ԲԱԼՏԱՅԱՆԻՆ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչության պետ
Արսեն Ռոմանի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի ռադիոլոկացիայի համակարգի ղեկավար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան