Decrees of the President of RA
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`
Ստեփան Էրիկի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության տեսուչ, փոխգնդապետ
Մարտական ծառայության մեդալով`
Արսեն Սուրենի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության տեսուչ, փոխգնդապետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան