Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՎԱՀԵ ԳՈՒՐԳԵՆԻ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավագիտության զարգացման, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական Վահե Գուրգենի ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022թ. դեկտեմբերի 19
Երևան
ՆՀ-370-Ա