ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր հայանպաստ գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացման և առաջընթացի ապահովման գործում ցուցաբերած նվիրումի և մատուցած ծառայությունների համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրել`

Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (ՌԴ)
Ռոպեր ՀԱՏՏԷՃԵԱՆԻՆ (Թուրքիա)
Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (ՌԴ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← Back to list