ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով`

Սաշա Միքայելի ԱՖՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր

Գագիկ Պարգևի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Հունան Հրաչի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր

Հովհաննես Կիմի ՎԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`

Արա Սերգեյի ԱՍԼԻԿՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ

Բորիս Գրիգորի ԱՍՐԻՅԱՆԻՆ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր

Հուսիկ Գառնիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտոր, ոստիկանության գնդապետ

Նելլի Կառլոսի ԴՈՒՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Անուբաղ Հովհաննեսի ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Յուրի Ալավերդու ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր

Մարտական ծառայության մեդալով`

Անդրանիկ Սեյրանի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության փոխգնդապետ

Գառնիկ Սերյոժայի ԽԱՉՈՒՆՑԻՆ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ

Ցոլակ Սերգեյի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի դասակի հրամանատար, ոստիկանության կապիտան

Բաղդասար Եղիազարի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի վարորդ, ոստիկանության ավագ

Էդուարդ Վիգենի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ վարչության օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ

Վարդան Սուրենի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի վարորդ, ոստիկանության ենթասպա

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով`

Ստեփան Սերգեյի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Աշոտ Զավենի ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ

Մանվել Վոլոդի ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Տիգրան Արիստակեսի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← Back to list