ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի, երիտասարդ սերնդի կրթման և դաստիարակման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Վաստակավոր մանկավարժի`

Կարո Սերյոժայի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն

Սվետլանա Վլադիկի ԱՎԱԳՅԱՆԻՆ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի

Ալեքսանդր Խաչատուրի ՂՈՒՇՉՅԱՆԻՆ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, ուսումնական և գիտամեթոդական համակարգման վարչության պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու

Ջեմմա Հունանի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և բեմական խոսքի ամբիոնի դոցենտ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի`

Հովհաննես Հարությունի ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻՆ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ֆիզկուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← Back to list