Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հանցավորության դեմ պայքարի գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել.
Արմեն Միքայելի ՆԱԴԻՐՅԱՆԻՆ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական
Վաղինակ Հրաչիկի ՋԱՆԱԶՅԱՆԻՆ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան