Decrees of the President of RA
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝
Արմեն Կառլենի ԵՍԱՅԱՆԻՆ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Արտակ Արամայիսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական
Արմեն Ալբերտի ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան