Decrees of the President of RA
Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր կարողությունների համար Մարտական ծառայության մեդալով պարգևատրել`
Վարուժան Լեգդարի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ
Ատոմ Հայկազի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության ավագ լեյտենանտ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան