ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաս¬տանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստա-նի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.

Պատվո շքանշանով՝

Թյորբյորն ՅԱԳԼԱՆԴԻՆ պետական-քաղաքական գործիչ (Նորվեգիա)

Բարեկամության շքանշանով՝

Ֆրանս դը ՀԱՐԹԻՆԳԻՆ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության առաջին դեսպան

Նիկոս ԴԵՆԴԻԱՍԻՆ Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Նիկոս ԽՐԻՍՏՈԴՈՒԼԻԴԵՍԻՆ Կիպրոսի Հան¬րա¬պետության արտաքին գործերի նախարար

Անվար Մուհամմադ ԳԱՐԳԱՇԻՆ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդական


Մխիթար Գոշի մեդալով՝

Ինգե ԴՐՈՍՏԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Նիդերլանդներ)

Անդրե ՌԱՎՈՒՏԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Նիդերլանդներ)

Կարել ՇՎԱՐՑԵՆԲԵՐԳԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Չեխիա)

Մարեկ ԲԵՆԴԱՅԻՆ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ

Միլուշե ՀՈՐՍԿԱՅԻՆ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի անդամ

Միլան ՇՏՅԵԽԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Չեխիա)

Թոմաս ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Շվեդիա)

Ուլի ԼՈՅԵՆԲԵՐԳԵՐԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Շվեյցարիա)

Դոմինիկ դը ԲՅՈՒՄԱՆԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Շվեյցարիա)

Ֆելիպե Կառլոս ՍՈԼԱՅԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Արգենտինա)

Գիժերմո Ռոդոլֆո ՕԼԻՎԵՐԻԻՆ Արգենտինայի Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազ-գային առևտրի և պաշտամունքի նախարարության պաշտամունքի քարտուղար

Քեթրին ԲԱՐԳԵՐԻՆ Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի նախագահ (ԱՄՆ)

Էնթոնի ՊՈՐՏԱՆՏԻՆՈՅԻՆ Կալիֆորնիայի նահանգի Սենատի անդամ (ԱՄՆ)

Շարբել ՈՒԵՀԲԵԻՆ դիվանագետ (Լիբանան)

Թիան ՉԱՆՉՈՒՆԻՆ դիվանագետ (Չինաստան)


Մովսես Խորենացու մեդալով՝

Աննա Մարիա ՄԱՏՏԱԱՐԻՆ թարգմանչուհի, արվեստաբան (Նիդերլանդներ)

Երախտագիտության մեդալով՝

Լին վան ԴԱՅԿԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Նիդերլանդներ)

Հարրի վան ԲՈՄՄԵԼԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Նիդերլանդներ)

Մատեո ՍԱԼՎԻՆԻԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Իտալիա)

Ռուբինա Էվերլիեն ԲԵՐԱՐԴՈՅԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Պորտուգալիա)

Ժոզե Ավելինո ԲԵՏԱՆԿՈՒՐԻՆ Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ

Անդրեյ ԿՈՎԱՏՉԵՎԻՆ Եվրոպական խորհրդարանի պատգա-մավոր (Բուլղարիա)

Մոնիկա ՉԵՐՎԻՉԿՈՎԱՅԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Չեխիա)

Յիրժի ԿՈԲԶԱՅԻՆ Չեխիայի Հանրապետության խորհրդա¬րանի Պատգամավորների պալատի անդամ

Դանա ՄԱԶԱԼՈՎԱՅԻՆ լրագրող (Չեխիա, հետմահու)

Էիրինի (Նինա) ԿԱՍԻՄԱՏԻԻՆ Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր

Կրիստիան ՎԱՅՍԵՆԲԵՐԳԻՆ Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս

Ռեհան Հաննա ԱՅՈՒԲԻՆ հասարակական-քաղաքական գործիչ (Իրաք):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. դեկտեմբերի 16
Երևան
ՆՀ-392-Ա



← Back to list