Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել.
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Գառնիկ Արտակի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Վլադիմիր Տիգրանի ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Մխիթար Գարիկի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Ռաֆիկ Արամի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արթուր Սամվելի ԱՐԶԱՆՅԱՆԻՆ թիվ Nզորամասի պայմանա-գրային զինծառայող, սերժանտ
Հունան Պարգևի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանգրային զինծառայող, սերժանտ
Սամվել Արտակի ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ թիվ Nզորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2022թ. հունվարի 22
Երևան
ՆՀ-15-Ա