ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել.

Մխիթար Հերացու մեդալով`

Սուրեն Միքայելի ՍՈՒՎԱՐՅԱՆԻՆ «Մասիսի հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ-ի մանկական բաժանմունքի վարիչ

Անանիա Շիրակացու մեդալով`

Մայիս Թովմասի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Արարատի մարզի Նոր կյանք գյուղական համայնքի ղեկավար

Սուրիկ Թեմուրի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Արարատի մարզի Ավշար գյուղական համայնքի ղեկավար

Աշոտ Մամիկոնի ԻՍԱՋԱՆՅԱՆԻՆ Արարատի մարզի Մխչյան գյուղական համայնքի ղեկավար

Գուրգեն Մառլենի ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ «Մանանա-Գրեյն» ՍՊԸ-ի տնօրեն

Մովսես Խորենացու մեդալով`

Ռուզաննա Սպարտակի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Թամարա Նիկիտի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← Back to list