ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել՝

Սերյոժա Գրիգորի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխնոլոգիական տրանսպորտի փականագործ

Ռուբիկ Մուշեղի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի ռեակտորային արտադրամասի պետ

Շավարշ Հայկի ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի թիվ 1 էներգաբլոկի ջրերի և հոսքաջրերի մաքրման արտադրամասի պետ

Աբրահամ Հրանտի ԿԱԼՊԱԿՉՅԱՆԻՆ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»
ՓԲԸ-ի ինժեներաճարտարապետական բաժնի շինարարական և գլխավոր հատակագծերի և տրանսպորտի սեկտորների ղեկավար

Վաղարշակ Վոլոդյայի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի «Տաթև» ՀԷԿ-ի ավագ հերթափոխի պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← Back to list