Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաս-տանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել.
Արիության մեդալով՝
Հայկ Հովհաննեսի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ (հետմահու)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Կորյուն Արայիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային (հետմահու)
Դավիթ Գառնիկի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային (հետմահու)
Վաչագան Արտուշի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Մարտական ծառայության մեդալով՝
Անդրանիկ Լևոնի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Գոռ Արմենի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Զախար Հակոբի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. հուլիսի 30
Երևան
ՆՀ-199-Ա