Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել.
Հրաչյա Վարազդատի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ Երևան քաղաքի դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական
Գևորգ Խաչիկի ԵՐԵՄՅԱՆԻՆ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. հունիսի 28
Երևան