Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ո ւ մ ե մ.
Ոստիկանության զորքերի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի 1-ին գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Աղվանի ԽՈՋՈՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. հունիսի 14
Երևան