Decrees of the President of RA
Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-219-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել.
1) Կերպարվեստի և կինոյի բնագավառում՝
Վահե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ` ինքնադիմանկարների շարքի համար.
Սարգիս ԲԱԲԱՅԱՆԻՆ` «Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար.
2) Գրականության բնագավառում`
Լիլիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ` «Նորից երկուշաբթի», «-...-Չգիտեմ», «Կոր պատմվածք», «Հենակով ստվերներ», «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար.
Հարություն ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ` «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. ապրիլի 27
Երևան