Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհել՝
Գրիգոր Սուրենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան
Մակիչ Շաքարի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2020թ. օգոստոսի 26
Երևան
ՆՀ-198-Ա