Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ա. Ավետիսյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ, ինչպես նաև արվեստի բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ավետիք Արամայիսի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. ապրիլի 2
Երևան