ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով`
Դերենիկ Աբրամի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի գլխավոր տնօրեն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ

Մովսես Խորենացու մեդալով`
Սամվել Պատվականի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. դեկտեմբերի 22
Երևան



← Back to list