Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ռ. Լ. Ափոյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը`
ո ր ո շ ո ւ մ ե մ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ, գնդապետ Ռուբեն Լևոնի ԱՓՈՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. դեկտեմբերի 17
Երևան