ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հ. ՌԱՋԱՈՆԱՐԻՄԱՄՊԻԱՆԻՆԱՅԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի և Մադագասկարի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մադագասկարի Հանրապետության Նախագահ Հերի ՌԱՋԱՈՆԱՐԻՄԱՄՊԻԱՆԻՆԱՅԻՆ պարգևատրել Պատվո շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. ապրիլի 7
Երևան
ՆՀ- 243 -Ա



← Back to list