Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Կրթության և գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել.
Ալլա Բրոնիսլավի ԿՈՒԶՄԻՆՍԿԱՅԱՅԻՆ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ավագ դասախոս
Ջուլետտա Արարատի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզվաբանության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. նոյեմբերի 8
Երևան