Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԵՎ Ռ. Ա. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, ութ զավակ դաստիարակելու, նրանց ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Արմինե Արմենակի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ և Ռոմիկ Անուշավանի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. մարտի 2
Երևան
ՆՀ-142-Ա