Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Զ. Ռ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Հ. Լ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, յոթ զավակ դաստիարակելու, նրանց ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Զարուհի Ռազմիկի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ և Հարութիկ Լենիկի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. մարտի 2
Երևան
ՆՀ-140 -Ա