Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ.Գ. Զալինյանին ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Կրթության և գիտության բնագավառների զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տեխնոլոգիայի և բնական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր Միշա Գարեգինի ԶԱԼԻՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. հոկտեմբերի 20
Երևան