Decrees of the President of RA
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Կրթության և գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.
Կարլեն Հմայակի ԱԲԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մաքսային և ապահովագրական գործի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր
Լուկաշեն Հովակի ԲԱԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների և վարկի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր
Արամ Հակոբի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. հոկտեմբերի 20
Երևան