ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արաիկ Ռաֆայելի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. դեկտեմբերի 29
Երևան
ՆՀ- 1002 -Ա



← Back to list