ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԲՐԻԳԱԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Գնդապետ Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, կնքելով պայմանագիր մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. սեպտեմբերի 28
Երևան
ՆՀ- 834- Ա



← Back to list