ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրել`

Դիանա Վարազդատի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Արարատի մարզի Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի

Արսեն Տիգրանի ԴԱՐԲԱՍՅԱՆԻՆ Երեւանի "Քվանտ" վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ

Աղավնիկ Էդվարդի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի

Էվելինա Հրաչիկի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի

Անժիկ Գուրգենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի երաժշտության ուսուցչուհի

Կարմեն Անդրանիկի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ Թալինի ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ

Կատյա Վանիկի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցչուհի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 16
Երևան



← Back to list