Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ն.Մ. Բալայանին Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա եւ անբասիր պետական-հասարակական գործունեության համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Միսակի ԲԱԼԱՅԱՆԻՆ պարգեւատրել Մխիթար Հերացու մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. սեպտեմբերի 16
Երևան