Decrees of the President of RA
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, գիտության եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի եւ բազմամյա վաստակի համար պարգեւատրել.
"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով`
Սեն Սուրենի ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻՆ "Մատենադարան" Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Մխիթար Հերացու մեդալով`
Ստելլա Արմենակի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ "Մատենադարան" Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի բժշկության եւ բնագիտության պատմության ուսումնասիրման բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Անանիա Շիրակացու մեդալով`
Հրաչիկ Արմենակի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ալբերտ Գարեգինի ՂՈՒԼՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Մովսես Խորենացու մեդալով`
Գեւորգ Հմայակի ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ "Մատենադարան" Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների թեկնածու:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. սեպտեմբերի 16
Երևան