ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, մարդկային բազում կյանքերի սպառնացող վտանգի առկայությամբ արտակարգ իրադրության պայմաններում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության համար պարգեւատրել.

"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2-րդ աստիճանի մեդալով`
Սամվել Հարությունի ԱՊԻԿՅԱՆԻՆ
"Արմավիա" ավիաընկերության օդանավի հրամանատար

Անանիա Շիրակացու մեդալով`
Արազ Ալիկի ԱՐԱԶՅԱՆԻՆ "Արմավիա" ավիաընկերության օդանավի երկրորդ օդաչու:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 16
Երևան



← Back to list