Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Ասպուրակի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2017թ. սեպտեմբերի 1
Երևան
ՆՀ-557-Ա