ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, բարձրարվեստ բեմական գործունեության եւ բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհել.

Ազատ Նիկոլի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան

Կարեն Գուրգենի ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 16
Երևան



← Back to list