ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Վարդանյանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, հայրենանվեր գործունեության համար Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սուրեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ պարգեւատրել Մովսես Խորենացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 16
Երևան



← Back to list