ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ծառայողական պարտականությունները բարձր կատարելու համար Մարտական ծառայության մեդալով պարգևատրել`

Ռուբեն Հրաչյայի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության պետ, գնդապետ

Մարտիրոս Անդրանիկի ԵՍԱՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ

Կարո Հարությունի ԿԱՐԱՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀՀ ՊՊԾ սպա, ավագ լեյտենանտ

Կարեն Գարեգինի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀՀ ՊՊԾ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ

Հարություն Սերգեյի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Կարեն Նիկոլայի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Արմեն Լյովայի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՀՀ ՊՊԾ ավագ թիկնապահ, մայոր

Արա Ռուբենի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ - բաժանմունքի պետ, փոխգնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 15
Երևան



← Back to list