Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Ոստիկանության զորքերի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար Մարտական ծառայության մեդալով պարգեւատրել.
Վանիկ Հարությունի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ
Վարդան Լյոնիկի ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. հունիսի 17
Երևան