ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՆՀ-270-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի փետրվարի 14-ի ԱԽ-2-Ե-1, ԱԽ-2-Ե-2 և ԱԽ-2-Ե-3 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Նարինե ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

2. Կարեն ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

3. Անդրանիկ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. փետրվարի 28
Երևան
ՆՀ-270-Ա



← Back to list