ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ շքանշանով եւ մեդալներով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի առթիվ պարգեւատրել.

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`

Էդուարդ Զոհրաբի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ Կոմիտասի անվան պետական քառյակի գեղարվեստական ղեկավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր

Հովհաննես Հարությունի ՉԵՔԻՋՅԱՆԻՆ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով`

Արտավազդ Բագրատի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, համալսարանական թիվ 1 հիվանդանոցի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ

"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2-րդ աստիճանի մեդալով`

Վրեժ Վարանցովի ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ "Տիգրան Մեծ" հրատարակչության գլխավոր տնօրեն

Մխիթար Հերացու մեդալով`

Գեղանուշ Սարգսի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր բուժքույր

Անանիա Շիրակացու մեդալով`

Արմեն Սերյոժայի ԲԱԼԴՐՅԱՆԻՆ "Յունիքոմփ" ՓԲԸ-ի տնօրեն

Գեւորգ Հայկազի ԲԱԼՈՅԱՆԻՆ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կապի վարչության պետ

Վարդան Սիմոնի ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ "Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն" ՓԲԸ-ի էլեկտրագնացքի մեքենավար

Հրանտ Խաչիկի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի տեխնիկական վարչության պետ

Սեւադա Սմբատի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ - ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ

Հովակիմ Սեդրակի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Երեւանի "Ջերմաէլեկտրակենտրոն" ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Իսրայել Մաթեւոսի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ "Մեղրի ՃՇՇՁ" ԲԲԸ-ի էքսկավատորավար

Վառլամ Երվանդի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Արթիկի "Ստեկլոմաշ" ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն

Սանասար Արտավազդի ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻՆ "Արմենիա Քափր Փրոգրամ" ՓԲԸ-ի հալող բանվոր

Ռոբերտ Մկրտչի ՇԱՎԱՅԱՆՑԻՆ Երեւանի "Ջերմաէլեկտրակենտրոն" ՓԲԸ-ի վարպետ

Տիգրան Ժորժիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ "Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ի տնօրեն

Մովսես Խորենացու մեդալով`

Արմեն Կառլենի ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ Հայաստանի հանրային հեռուստաընկերության "Հայլուր" լրատվական ծառայության գլխավոր խմբագիր

Ռաֆիկ Հայկոյի ԵԴՈՅԱՆԻՆ Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Խորեն Գեորգիի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ֆուտբոլիստ

Սուրեն Գարեգինի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ պատմաբան

Նարինե Ալբերտի ՏՈՊՈԼՅԱՆԻՆ "Նանե" պարային համույթի գեղարվեստական ղեկավար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. մայիսի 24
Երևան



← Back to list