ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգեւատրել.

"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար"2-րդ աստիճանի մեդալով`

Արտյոմ Ալեքսանդրի ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Միքայել Խաչիկի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ

Մարտական ծառայության մեդալով`

Սամվել Սերոժի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Սմբատ Խանջանի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Պավել Վաղինակի ԽԱՉԻՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Էդուարդ Գեորգիի ԿԱԼԻՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Գարեգին Գավրուշայի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Նորայր Գագիկի ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Հակոբ Հրունիկի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա
Ազատ Գառնիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր

"Հասարակական կարգի գերազանց պահպանման համար" մեդալով`

Ռուդիկ Ռոբերտի ԱՐԱՄՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Տիգրան Միքայելի ԵՍԱՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Վաչագան Միշայի ԻԿԻԼԻԿՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր
Մավրիկ Սանասարի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Տիգրան Ալբերտի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության փոխգնդապետ
Տիգրան Ջումաիլի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր
Դավիթ Վարուժանի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. ապրիլի 10
Երևան



← Back to list