Decrees of the President of RA
Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի "Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին" ՆՀ-799 հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության Նախագահի 2009 թվականի մրցանակ շնորհել`
1) բնական գիտությունների զարգացման բնագավառում` Վարուժան ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ` "Կենտ պարբերությամբ ազատ պարբերական խմբեր" գիտական հոդվածաշարի համար.
2) տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում` Վազգեն ՄԵԼԻՔՅԱՆԻՆ` "Ցածր էներգասպառմամբ եւ բարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ" գիտական հոդվածաշարի համար.
3) արվեստի բնագավառում` Գետիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ եւ Ջիմ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ` "Ներսես Աշտարակեցի" հուշարձանի համար.
4) բժշկագիտության բնագավառում` Սմբատ ՋԱՄԱԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետությունում առիթմոլոգիայի եւ էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար.
5) ֆիզիկայի զարգացման բնագավառում` Ռադիկ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ, Էդվարդ ԿՈԿԱՆՅԱՆԻՆ, Գագիկ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ եւ Վահան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ` "Ղեկավարվող բնութագրերով լազերային ակտիվ եւ ոչ գծային օպտիկական նյութերի ստեղծում եւ հետազոտում" գիտական հոդվածաշարի համար.
6) գրականության բնագավառում` Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻՆ` "Տաբու" վեպի համար.
7) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Համլետ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ` "Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը" գրքի համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. ապրիլի 10
Երևան