Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գնդապետ Արամ Գառնիկի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. դեկտեմբերի 16
Երևան
ՆՀ- 1177 -Ա