Documents
Decrees of the President of RA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի "Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին" ՆՀ-214-Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան մրցանակ շնորհող հանձնախմբի առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
2009 թվականի մրցանակ շնորհել`
Վիլյամ ՇԱԲԱՍԻՆ (ԻՌԼԱՆԴԻԱ)` Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման եւ դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար.
Սարգիս ՇԱՀԻՆՅԱՆԻՆ (ՇՎԵՅՑԱՐԻԱ)` Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու եւ դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. ապրիլի 10
Երևան